ԻՆՉՊԷՍ ԾՆՒԵՑ՝
ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»
ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ


2003 թւականին հայկական հեռուստատեսութեան և կինոյի պատմութեան մէջ առաջին անգամ «Շանթ» հեռուստաընկերութիւնը ձեռնամուխ եղաւ հայկական առաջին հեռուստասերիալի արտադրութեանը, որով ժխտեց այն համոզմունքը, որ Հայաստանում հնարաւոր չէ սեփական ուժերով նման լայնածաւալ նախագծի իրագործումը:

«Վերվարածները», ինչպէս կոչւեց երգիծական հեռուստասերիալը, իր առաջ խնդիր էր դրել երգիծանքի և հիւմորի լեզւով վեր հանել մեր կեանքի բացասական երևոյթներն ու դրսևորումները և ներկայացնել այն խնդիրները, որոնք շատ հաճախ դուրս են մնում մեր տեսադաշտից:

Ցուցադրման առաջին իսկ օրւանից «Վերվարածները» երգիծական հեռուստասերիալը ոչ միայն սիրւեց ու գնահատւեց հեռուստադիտողի կողմից, այլև մինչ օրս համարւում է հայկական հեռուստատեսութեան ամենայաջողւած նախագծերից մէկը:

Իւրաքանչիւր տարի «Վերվարածները» իր հեռուստալսարանին ներկայանում է նոր ասելիքով և հետաքրքիր մտայղացումներով: Եթէ իր գոյութեան առաջին տարում սերիալը պատմում էր աւտոտեսուչ–վարորդ փախյարաբերութիւնների մասին, ապա ողջ 2005թ. ընթացքում հեռուստադիտողը հետևում էր բժիշկ–հիւանդ յարաբերութիւններին:

Սկսած 2006 թւականից «Շանթ» հեռուստաընկերութիւնն իր հեռուստադիտողին ներկայանում է «Վերվարածներն ընտանիքում» հերթական երգիծական հեռուստասերիլով, որի ստեղծագործական և սիրւած դերասանական կազմը, միայն իրեն յատուկ հիւմորի լեզւով և ոճով, ներկայացնում է հայկական ընտանիքում տեղ գտած երևոյթներն ու օրինաչափութիւնները` ծնող-երեխայ, հարս ու սկեսուր, հարևան-բարեկամ փոխյարաբերութիւնները:

Աւելորդ չէ նշել, որ «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը ևս հասցրել է դառնալ հայկական հեռուստատեսութեան ամենավարկանիշային և սիրւած հեռուստանախագծերից մէկը:

Դերասաններ` Արթուր Հակոբեան, Արտեոմ Կարապետեան, Աշոտ Եդիգարեան և

Սցենարի հեղինակ` Յարութիւն Ղուկասեան

Ռեժիսոր` Ռոման Մուշեղեան

Պրոդիւսեր` Յունան Սողոեան։


Սերիալը, յաջող լինելով հանդերձ ունէր նաեւ մի շարք կոպիտ սխալներ կապւած սփիւռքահայութեան ու մանաւանդ իրանահայութեան, որոնց մասին կը խօսեմ ուրիշ առիթով։














0 Պատգամ: