Saturday, December 26, 2009

ԱՒԵՐԱ՞Կ Է, ԹԷ՞ ԱՒԵՐԱԿ ՉԷ

ԱՒԵՐԱ՞Կ Է, ԹԷ՞ ԱՒԵՐԱԿ ՉԷ՞


Կովկասի ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը 'Վեստնիկ Կավկազա'-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է նաեւ, իր ձեւակերպմամբ՝ արմատական ընդդիմութեանը:
'Aysor.am'-ի մատուցմամբ, նա ասել է, թէ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից առաջնորդւող Հայ ազգային կոնգրէսը որպէս քաղաքական կառոյց 'արդէն աւերակների է վերածւել': Քաղաքագէտի դիտարկմամբ, ՀԱԿ-ը ձեւաւորւել է 2008թ. մարտին, երբ ընդդիմութեան արտակարգ հզօր ակտիւութիւնն ակնյայտ էր, 'բայց 2008-ի մարտից յետոյ սկսւեց այդ գործընթացի հանգչելը, եւ նրա նշանակութիւնը երկրի համար սկսեց նւազել', ու այսօր ՀԱԿ-ը քաղաքականութեան մէջ լուրջ գործօն անւանել այլեւս չի կարելի. 'Այն կարող է լինել ինտելէկտուալ ընդդիմութիւն, բայց դադարել է լինել իշխանութիւնների համար լուրջ վտանգ, ինչպիսին էր անցած տարւայ փետրւարին':
Մեկնաբանելով Իսկանդարեանի դիտարկումները՝ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետեանը, իհարկէ, չը կիսեց Իսկանդարեանի դիտարկումներն ու ասաց, թէ ՀԱԿ-ը նախկինի պէս ամուր, համախմբւած եւ վճռական է, նաեւ յաւելեց. 'Դրական է, որ իշխանութիւնների պատւերը կատարող եւս մէկ ծպտեալի երեսը բացւեց: Նա, թերեւս, կիսում է իր հովանաւորների այն մտավախութիւնը, որ առանց մարքսիզմի Հայ ազգային կոնգրէսը կորած է: Այլապէս դժւար է բացատրել նման ոչ պրոֆեսիոնալ եւ կանխակալ գնահատականները': -




«ԱՌԱՒՕՏ»

0 Պատգամ: