Թուրքիան ու Ադրբեջանը չստորագրեցին փոխադարձաբար մուտքի վիզաների վերացման փաստաթուղթը


18:15 / 25.12.2009
Թուրքիայում գտնuող Ադրբեջանի արտգործնախարարի եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նախատեսuած երկու երկրների միջեւ փոխադարձաբար մուտքի վիզաների վերացման փաստաթղթի ստորագրումը տեղի չի ունեցել։ Այս հանգամանքը անմիջապէս արձագանք է գտել թուրքական մամուլում։
Թուրքական Ilhassondakıka կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն լրագրողների հետ հանդիպմանը նշել է. «Մեր հանդիպման հիմնական քննարկման թեման եղել է Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ Ադրբեջանական նաւթային պետական ընկերութեան՝ SOCAR-ի ներկայացուցիչը նոյնպես մեր հետ էր»։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը իր հերթին նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ են։
Երկու երկրներում մուտքի վիզաների վերացման խնդրում ադրբեջանական կողմից խնդիրներ են ծագել։ Առանց այդ խնդիրները լուծելու ստորագրւած համաձայնագիրը դժւարութիւնների առաջ կը կանգնի։ Այսպէս են բացատրել բանախօսները՝ պատասխանելով չստորագրւած համաձայնագրի հետ կապւած հարցին։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: