Wednesday, December 23, 2009

ՓՈՂՈՑ` ՀԱՅ ԳՐՈՂԻ ԱՆՈՒՆՈՎ

ՓՈՂՈՑ` ՀԱՅ ԳՐՈՂԻ ԱՆՈՒՆՈՎ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի` հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում հայ գրողի անունով փողոց կայ։ Ինչպէս տեղեկացնում է news.am-ը, վկայակոչելով թուրքական Haber3-ը, Դիարբեքիրի Սուր աւանի թաղային խորհուրդը դեկտեմբերի 9-ի խորհրդակցութեան ժամանակ որոշել է Դիրեքչի փողոցը վերանւանել հայ գրող Մկրտիչ Մարկոսեանի անունով։
Սուրի քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշը նշել է, որ Մկրտիչ Մարկոսեանը իր գրքերում ներկայացրել է Դիարբեքիրը, նրա ոգին ու մշակութային ժառանգութիւնը, եւ այդպիսով իրենք ցանկանում են երախտապարտ լինել հայ գրողին։
Մկրտիչ Մարկոսեանը ծնւել է Դիարբեքիրում 1938 թւականին։ Աւարտել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայութեան ֆակուլտետը։ Աշխատել է Ստամբուլի հայկական «Մարմարա» եւ «Ակոս» թերթերում։ 1997 թւականից գրում է նաեւ Yeniyuzyil թերթի համար։

0 Պատգամ: