Դժբախտ դէպք երկաթուղում.–
Բեռնատարը բախւել է գնացքին
17:47 / 29.12.2009
Դեկտեմբերի 29-ին առաւօտեան երկաթուղու Քարակերտ-Արագած գծահատւածում բեռնատար աւտոմեքենան բախւել է էլեկտրաքարշին:
«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Գիւմրի-Երեւան երթուղով շարժւող գնացքին հարւածել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար աւտոմեքենան: Բախումը տեղի է ունեցել բեռնատար աւտոմեքենայի վարորդի անուշադրութեան պատճառով, ով, խախտելով երկաթուղային անվտանգութեան կանոնները, փորձել է անցնել ճանապարհն, ինչը եւ յանգեցրել է բախման: Բախման արդիւնքում բեռնտարի վարորդը միջին ծանրութեան վնասւածքներ է ստացել եւ այժմ գտնւում է հիւանդանոցում:
Ի դէպ, սա վերջին 4 ամիսների ընթացքում անվտանգութեան կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած արդէն 9-րդ նման դէպքն է:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: