ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ԱՆՀԱՏՈՅՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Երեւան (Երկիր) - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնների միջեւ անհատոյց ռազմական օգնութեան մասին համաձայնագրի հաստատման մասին:

Ինչպէս, ըստ «Նոյեան Տապանի», տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը, Ադրբեջանի կառավարութեանը յանձնարարական է տրւել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել այդ համաձայնագրի իրագործման համար: Համաձայնագիրը ստորագրւել է սոյն թւականի նոյեմբերի 13-ին:

0 Պատգամ: