Ադրբեջանցի քաղաքագէտը փորձում է ցրել Թուրքիայի եղբայրութեան հետ կապւած «կասկածի ամպերը»


16:23 / 22.12.2009
«Այն բանից յետոյ, երբ Թուրքիան, ըստ էութեան, չի կարողանում պայմանաւորվել Եւրամիութեան հետ, նրա համար արդէն միեւնոյնն է, կը բացւեն Հայաստանի հետ սահմանները, թէ` ոչ:

Թուրքիան 20 տարի ապրել է Հայաստանի հետ փակ սահմաններով, կապրի եւս այդքան»,- այս մասին ադրբեջանական 1news.az-ին յայտնել է ադրբեջանցի քաղաքագէտ Զարդուշտ Ալիզադեն:
«Անկարան նաեւ չի պնդի ԼՂ խնդրի կարգաւորման հարցում, որովհետեւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային պէտք է ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ հիմա բանակցութիւնները այդ կառոյցի հետ արգելակւած են:
Հակառակը. Անկարան կը ցանկանայ դեռ երկար փակ պահել սահմանը, որպէսզի կրկին օգտագործի այդ գործօնը ԵՄ-ի հետ բանակցութիւններում եւ յետաձգի այդ հարցը աւելի լաւ ժամանակների: Հիմա ամէն բան կախւած է Հայաստանից: Նրա տնտեսութիւնը շատ ցաւալի վիճակում է, եւ եթէ նա ցանկանում է դուրս գալ այդ պայմաններից, ապա պէտք է մի շարք գործուն քայլեր ձեռնարկի ԼՂ խնդրում»,- ասել է Ալիզադեն ու յաւելել. «Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծւել, երբ Բաքուն համոզի Թուրքիային՝ բացել Հայաստանի սահմանը:
Իսկ դրա համար Բաքուն քայլեր պէտք է տեսնի Երեւանի կողմից»: Ադրբեջանցի քաղաքագէտն, ըստ էութեան, մտավախութիւն ունի, որ Թուրքիան այնուամենայնիւ կարող է բացել սահմանը, ուստի փորձում է նման յայտարարութիւններով տպաւորութիւն ստեղծել, թէ Թուրքիան պէտք է այդ հարցը պայմանաւորի ԵՄ-ի անդամակցութեան եւ ԼՂ հարցերով:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: