Մոսկվւայում դարձեալ Հայաստանի քաղաքացի է դաժանաբար սպանւել


12:52 / 22.12.2009
Դեկտեմբերի 21-ին Մոսկւայի հարաւում Հայաստանի մի քաղաքացու դիակ է յայտնաբերւել դանակից ստացւած վերքերով եւ գանգուղեղային վնասւածքով: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մոսկւայի իրաւապահ մարմինների աղբիւրին, 51-ամեայ ՀՀ քաղաքացու դիակի կրծքի ու պարանոցի շրջանում եղել է 28 դանակի հարւած: Դիակը յայտնաբերւել է Բուլատիկովսկի նրբանցքի շէնքի բնակարաններից մէկում` մոսկւայի ժամանակով ժամը 5:30-ին:
Աղբիւրի տեալներով, տղամարդը Մոսկւայում ժամանակաւոր գրանցում ունէր: Դէպքի վայր ժամանած փորձագէտներն արձանագրել են, որ մահը վրայ է հասել 16 ժամ առաջ: Դէպքի վայրից յայտնաբերւել է խոհանոցային դանակ եւ գոլֆի մական:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: