Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՇՈՒՆՉ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Ստեփանակերտում ԼՂՀ բանակի սպայական անձնակազմի հաւաքին ներկայ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ըստ «Ռեգնում» գործակալութեան, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաշունչ յայտարարութիւններին. «Մենք աշխատում ենք հնարաւորինս չարձագանքել դրանց, սակայն անհրաժեշտութեան դէպքում պատրաստ ենք ոչ միայն պատասխանել, այլեւ կոնկրէտ քայլեր ձեռնարկել:
Մենք բոլորս տեսել ենք պատերազմ, գիտենք նրա արհաւիրքների ու դժբախտութիւնների մասին, Ադրբեջանի իշխանութիւններն էլ տեսել են այդ ամէնը եւ ամէն ինչ պէտք է անեն պատերազմից խուսափելու համար: Սակայն դա ամէնեւին չի նշանակում, որ մենք Ադրբեջանից խաղաղութիւն ենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում, եւ եթէ հարկ լինի` պատշաճ մակարդակով կը լուծենք մեր առջեւ դրւած խնդիրները, կը պաշտպանենք մեր հայրենիքը», ասել է Ս. Օհանեանը:

«ԱԶԳ»

0 Պատգամ: