Այսօր Երեւանի 10-րդ ընտրատրածքում ընտրութիւններ են. Թեկնածուներն են Նիկոլ Փաշինեանը, Արա Սիմոնեանն ու Դաւիթ Յակոբեանը
09:03 / 10.01.2010
Այսօր` Յունւարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի են ունենում պատգամաւորական ընտրութիւններ:
Թեկնածուները 3-ն են. «Հայկական ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանը, Մարքսիստական կուսակցութեան առաջնորդ Դաւիթ Յակոբեանը եւ «Ազգային միաբանութիւն» կուսակցութեան ներկայացուցիչ Արա Սիմոնեանը: Մինչ այդ իր թեկնածութիւնը յօգուտ Ն. Փաշինեանի հանել է Հայաստանի քաղաքագէտների միութեան նախագահ Հմայեակ Յովհաննիսեանը, ինչպէս նաեւ պայքարից հրաժարւել է «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղխորհրդի անդամ Սուրէն Սուրէնեանցը:
Դեկտեմբերի 27-ին թեկնածու Արա Սիմոնեանի շտաբից դուրս եկած մօտ 25 մարդ ծեծի էին ենթարկել Փաշինեանի քարոզարշաւն իրականացնող երիտասարդներին, որոնց տեղափոխել էին հիւանդանոց: Այդ փաստի առնչութեամբ գործ է յարուցւել եւ ծեծւած երիտասարդները տուժող են ճանաչւել: Այդ դէպքից յետոյ այդ խոչընդոտներ ընդդիմադիր թեկնածուի եւ նրա շտաբի ներկայացուցիչների նկատմամբ չի իրականացւել:
Դաւիթ Յակոբեանը ի սկզբանէ յայտարարել է, որ քարոզարշաւ չի իրականացնելու, քանի որ Հայաստանում բոլորն իրեն ճանաչում են: Իսկ Արա Սիմոնեանը բաւարարւել է միայն բակային հանդիպումներով:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանին, ապա նա անազութեան մէջ է, իսկ Հայ ազգային կոնգրէսը քարոզարշաւի վերջին օրը` յունւարի 8-ին հանրահաւաք էր կազմակերպել, որտեղ ելոյթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Նա աբսուրդ է համարել, որ թեկնածուներից մէկը գտնւում է բանտում:Նիկոլ Փաշինեանի շտաբը բազմիցս է բարձրաձայնել յօգուտ Արա Սիմոնեանի ընտրութիւնների կեղծման հաւանականութեան մասին, սակայն «Ազգային միաբանութեան» թեկնածուն յայտարարում է, որ ընտրութիւններում կեղծիքներ թոյլ չի տայ, իսկ իշխող կուսակցութիւնը իրեն չի սատարում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment