Ադրբեջանում ընտրութիւնները հանրութիւնից թաքուն են անցկացւում


16:30 / 09.01.2010
Ադրբեջանի ներքաղաքական կեանքն առաջին հերթին բնութագրւում է կառավարող կառոյցների անպատասխանատւութեամբ, վարչական միջոցներով քաղաքական կեանքի սահմանափակմամբ, մարդու իրաւունքների եւ ազատութիւնների ուղիղ խախտմամբ եւ կոռումպացւած տնտեսութեան առկայութեամբ:
Այդ մասին ադրբեջանական «Զերկալօ» թերթին տւած հարցազրոյցում յայտնել է «Այդինլար» կուսակցութեան ղեկավար Գուլամհուսեյն Ալիբեյլին:
«Տեղական մարմինների աւանդական չնչին լիազօրութիւնները, ընտրութիւնների արդիւնքների համատարած կեղծումները, իշխանութեան լիակատար վերահսկողութիւնը ընտրական գործընթացի նկատմամբ նւազեցրել են հանրային հետաքրքրութիւնը ինչպէս տեղական, այնպէս էլ բոլոր ընտրութիւնների հանդէպ»,- ասել է Ալիբեյլին:
«Որպէս հետեւանք՝ իշխանութիւնները յայտարարում են ընտրութիւնների արդիւնքները իրենց ցանկացածի պէս»,- նշել է գործիչը եւ յաւելել, որ համաձայն է այն կարծիքի հետ, թէ ընտրութիւններն աննկատ անցան:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: