Հայաստանից վերադառնալուն պէս Լաւրովը հեռախօսազրոյց է ունեցել
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ
20:04 / 15.01.2010
Մի շարք արդիական միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թւում՝ իրանական միջուկային ծրագրի, կիպրական կարգաւորման եւ Բոսնիայի ու Հերցեգովինայի հարցերն են քննարկւել այսօր՝ յունւարի 15-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի եւ նրա թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դաւութօղլուի հեռախօսազրոյցի ընթացքում: Զրոյցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնութեամբ:
Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել ամենաբարձր մակարդակով ռուս-թրքական միջպետական խորհրդակցութիւնների նոր մեխանիզմի ստեղծման շուրջ:
Նշենք, որ յունւարի 13-14-ին կայացել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցը Հայաստան:
Երեւանում ռուսաստանեան արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:
Բանակցութիւնների ընթացքում քննարկւել էին երկկողմ յարաբերութիւնները, նաեւ տարածաշրջանային խնդիրները, մասնաւորապէս՝ Ղարաբաղեան հակամարտութիւնը:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: