Երեւանում Կայանալու է Հանրահաւաք՝ Հայ-թրքական Արձանագրութիւնների Դէմ


12:49 / 11.01.2010
Այսօր՝ Յունւարի 11-ին, ժամը 16.30-ին Երեւանում կայանալու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հանրահաւաքը: Միջոցառումը, որ կազմակերպւել է ի նշան բողոքի Հայ-թրքական արձանագրութիւնների դէմ, կայանալու է Ստեփան Շահումեանի անւան հրապարակում:
Հանրահաւաքից յետոյ կազմակերպիչները մտադիր են երթ կատարել դէպի Սահմանադրական դատարան, որը յունւարի 12-ին քննարկելու է հոկտեմբերի 10-ին ստորագրւած Հայ-թրքական փաստաթղթերը՝ երկկողմ յարաբերութիւնների հաստատման մասին:
Հանրահաւաքին եւ յաջորդող երթին բացի Դաշնակցութիւնից՝ մասնակցելու են նաեւ 14 քաղաքական եւ հասարակական ուժեր:
Հանրահաւաքի մասնակիցները հանդէս են գալու յայտարարութեամբ եւ դրա պատճէնը յանձնելու են երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանին:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: