ԼՂ քաղաքացիները լրացրել են «Ողնուղեղի դոնորների հայկական ռեէստրի» շարքերը
16:12 / 09.01.2010
Ստեփանակերտի Սպայի տանը ակցիա է անցկացւել «Ողնուղեղի դոնորների հայկական ռեէստրի» տասնամեակի կապակցութեամբ։
Դոնորների շրջանակի ընդլայնմանն ուղղւած ակցիան կազմակերպւել է ԼՂՀ առողջապահութեան, մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութեան կողմից։ Միջոցառումն սկսելուց առաջ «Ողնուղեղի դոնորների հայկական ռեէստրի» ֆոնդի նախագահ Ֆրիդա Ջորդանը եւ տնօրէն Սեւակ Աւագեանը այցելել են Ստեփանակերտի յուշահամալիր։ «Այստեղ տղաներն ազատութեան ու անկախութեան համար արիւն են թափել։ Իսկ այսօր մենք արիւն կտանք եւ կեանքեր կը փրկենք»,- ասել է Սեւակ Աւագեանը։
Ակցիայի ընթացքում, որ տեւել է 6 ժամ, արիւն են յանձնել ինչպէս պետական գործիչներ, այնպէս էլ 18-ից 50 տարեկան հարիւրաւոր քաղաքացիներ։
ԼՂՀ առողջապահութեան նախարար Արմէն Խաչատրեանը ողջունել է ակցիան՝ նշելով, որ «մեզանից իւրաքանչիւրը, տալով անգամ 3 միլիլիտր արիւն, կարող է փրկել գոնէ մէկ մարդու կեանք»։
Ֆոնդի ղեկավարութիւնը որոշել է աշխատանքներն սկսել Ղարաբաղից եւ դրանք ամբողջ տարին շարունակել Հայաստանում եւ Սփիւռքում։
Նմանատիպ ակցիա Ստեփանակերտում տեղի է ունեցել նաեւ 2002 թւականինին, որին մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի տիկին Բելլա Քոչարեանը։ Այն ժամանակ ռեէստրում 805 դոնոր էր գրանցւել։
«Ողնուղեղի դոնորների հայկական ռեէստրը» անդամ է ողնուղեղի դոնորների միջազգային ռեէստրի, համագործակցում է տարբեր ֆոնդերի հետ եւ օգնում ոչ միայն հայազգի հիւանդներին։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment