Հայաստանի ինտերնետ օգտագործողներին կցել են թուրքական հեռահաղորդակցման ընկերութեանը
12:00 / 14.01.2010
Հայաստանի ինտերնետ օգտագործողները եւրագօտիում եւ ԱՄՆ-ում տեխնիկական սպասարկում ստացող կայքերի ինֆորմացիան ստանում են «Թուրքտելեքոմ»-ից։
Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայաստանի տեղեկատւական տեխնոլոգիաների դաշտին քաջածանօթ բարձրաստիճան մի պաշտօնեայ, որը չցանկացաւ հրապարակել իր անունը։ Ըստ նրա՝ մինչեւ այդ ԱՄՆ-ի եւ եւրագօտում գործող կայքերի ինֆորմացիան ստացւում եւ ուղարկւում էր ամերիկեան ընկերութեան միջոցով, որը համագործակցում էր «ՌոսՏելեքոմ»-ի տարածաշրջանային պրովայդերի հետ։ ""ՌոսՏելեկոմը" ինչ-որ խնդիրներ է ունեցել ամերիկեան ընկերութեան հետ, այդ իսկ պատճառով այն այլեւս մեր տարածաշրջանում չի գործում։ Ամերիկեան ընկերութեան տեղը արդէն մի քանի օր է զբաղեցրել է թուրքական «Թուրքտելեքոմ» հաղորդակցական ընկերութիւնը",- նշեց աղբիւրը՝ աւելացնելով, որ «Ռոստելեկոմը» վստահեցնում է, թէ առաջիկայում խնդիրը կը լուծւի, եւ Հայաստանը եւրագօտու եւ ԱՄՆ-ի սերվերների հետ կապը այլ ընկերութեան միջոցով կը հաստատի։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment