Հիլլարի Քլինթոնը կը քննարկի Հայ-թուրքական յարաբերութիւնները ԱՄՆ-ի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ
15:18 / 10.01.2010
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը փետրւարին կը հանդիպի ԱՄՆ-ի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայ-թուրքական յարաբերութիւնները։
Այս մասին յայտնում է Ամերիկայի Հայկական Ասսամբլեան։
ԱՀԱ-ի տնօրէն Բրայան Արդունիի խօսքով, Թուրքիայի՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեան ֆոնին ԱՄՆ-ի հայկական կազմակերպութիւնները պէտք է կրկնապատկեն ուժերը, որպէսզի Վաշինգտոնը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ ԱՄՆ Կոնգրէսում համապատասխան բանաձեւ ընդունւի։ Ինչպէս նա նշել է, ՀՀ նախագահը համարձակ քայլերի է գնացել, մինչդեռ Անկարան խոչընդոտում է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։ «Պետքարտուղարի հետ հանդիպումը լուրջ հնարաւորութիւն է՝ քննարկել Թուրքիային պատասխանատւութեան հրաւիրելու՝ ամերիկեան վարչակազմի գործողութիւնները»։
Քննարկումներին հրաւիրւած են ԱՀԱ-ի, Համահայկական Բարեգործական Միութեան, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելեան եւ Արեւմտեան թեմերի, «Վարդանի ասպետներ» կազմակեպութեան եւ Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտէի ներկայացուցիչներ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment