Թրքական ընկերութիւնները մասնակցելու են Հայաստանում կայանալիք ցուցահանդէսին
20:00 / 15.01.2010
Կ. Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-4-ը կայանալիք «Կովկաս. շինարարութիւն եւ վերանորոգում 2010» միջազգային ցուցահանդէսին կը մասնակցեն 30-ից աւելի թրքական շինարարական կազմակերպութիւններ:
«Բիզնըս 24»-ի փոխանցմամբ՝ «Logos Expo» կենտրոնի կազմակերպած ցուցահանդէսին, ընդհանուր առմամբ, կը մասնակցեն մօտ 100 ընկերութիւններ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Թուրքիայից: Ցուցահանդէսի շրջանակներում կը ներկայացւեն շինարարական տեխնոլոգիաներ, նիւթեր, պատուհաններ, գորգեր, դռներ, սանտեխնիկա, կահոյք եւ այլն:
Նշենք, որ «Logos Expo» կենտրոնը համագործակցում է թրքական «Turkel Fair organization»-ի հետ` 2009թ-ի նոյեմբերին կնքելով համաձայնագիր: «Համաձայնագրի շրջանակներում նախատեսւում է, որ թրքական ընկերութիւնները կը մասնակցեն կենտրոնի կողմից կազմակերպւած բոլոր ցուցահանդէսներին, որը միանշանակ հանդիսանում է երկու երկրների տնտեսական զարգացման խթան»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment