Մոսկւայից վերադառնալուց յետոյ Հայաստանի հանդէպ Էրդողանի «հռետորական ձայնը խզւել է»


13:54 / 15.01.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուց յետոյ անդրադարձել է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգւվորման եւ Ղարաբաղի խնդրի լուծմանը։
Թուրքական Bugun կայքէջի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է. «Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը եւ Ղարաբաղի խնդրի լուծումը ինչքան էլ իրարից առանձին ընթանան՝ վարագոյրի ետեւում երեւում է որ երկու գործընթացները իրար կապւած են։ Հայ-թրքական սահմանը փակւել է Հայ-ադրբեջանական հակամարտութեան պատճառով։ Այստեղ քայլ անելու համար պէտք խաղաղութիւն ապահովել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը պէտք է վերանայ։ Ղարաբաղի „զաւթումը“ թող աւարտւի։ Այս պարագայում Հայաստան-Թուրքիա խնդիրը շատ հանգիստ լուծւելու է։ Թուրքիան քայլեր արել է՝ բացել է օդային սահմանները, սկսել բեռնափոխադրումներ։ Ներկայումս Թուրքիայում մեծ քանակութեամբ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայաստանցի կայ։
Ռուսաստանին եւս մէկ անգամ կոչ եմ անում նախաձեռնութիւնը պահել Ղարաբաղի խնդրում։ Ես այդ խնդրով պարոն Մեդվեդեւի եւ պարոն Պուտինի հետ շատ բաց խօսել եմ։ Մինսկի համանախագահ եռեակից Ռուսաստանն է, որ ամենաշատ ազդեցութիւն ունի Հայաստանի վրայ։ Եթէ Ռուսաստանը Ղարաբաղի խնդրում նախաձեռնութիւնը թուլացնի՝ խնդրի լուծումը կը դժւարանայ»,-նշել է Էրդողանը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: