The Guardian. Կովկասը Երկրագնդի «ամենաթէժ կէտերի» շարքում ութերորդ հորիզոնականում է

16:24 / 10.01.2010
Բրիտանական հեղինակաւոր The Guardian պարբերականը հրատարակել է Երկրագնդի «ամենաթէժ կէտերի» 2010 թւականի տասնեակը՝ Հիւսիսային եւ Հարաւային Կովկասների հիմնախնդիրները դնելով ութերորդ հորիզոնականում։
Պարբերականի փորձագէտները երկրորդ տեղը յատկացւել է Պակիստանի եւ Աֆղանստանի իրադարձութիւններին։
Երրորդ տեղում իսրայէլապաղեստինեան հիմնախնդիրն է։ Այնուհետեւ գալիս է Եմէնը, հինգերորդ տեղում Սուդանն է։ Զիմբաբւեն զբաղեցնում է վեցերորդ տեղը, նրան հետեւում են չինական Սին-Ձեանը եւ Տիբեթը։
Հիւսիսային եւ Հարաւային Կովկասների հիմնախնդիրները դրւել են ութերորդ հորիզոնականում։ Ընդ որում նրանք վստահ են, որ «եթէ անգամ 2010-ին ամբողջ աշխարհում հանգիստ լինի, ապա այդ տարածաշրջանում անպայման անախորժութիւններ կը լինեն։ Այլ հարց է, թէ ի՞նչ բարդութեան»։
Ցուցակը եզրափակում են Բելգիան եւ Իտալիան։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: