Հայաստանի քաղաքացիները մեղսակից չեն 15-ամեայ աղջնակի առեւանգմանը

17:16 / 06.02.2010
Հայաստանի քաղաքացիները կամ հայազգի անձինք մեղսակից չեն 15-ամեայ աղջկայ առեւանգմանն ու նրան Մեծ Բրիտանիա անցկացնելու փորձին, ինչպէս յայտնել էին երկու օր առաջ: Այդ մասին NEWS.am-ին յայտնել են հանրապետութեան իրաւապահ մարմինների աղբիւրները:
Անչափահաս աղջիկն էլ ոչ թէ Հայ է, ինչպէս նախկինում էին յայտնել, այլ եզդի: Նրա առեւանգմանը, աղբիւրի տւեալներով, մասնակցել են վեց քրդեր:
Յիշեցնենք, որ փետրւարի 4-ին BBC News-ը տեղեկութիւն էր տարածել, թէ ինչ-որ անձինք փորձել են 15-ամեայ Հայ աղջկան Մեծ Բրիտանիա մտցնել լատւիական անձնագրով: Հաղորդւում էր Հայաստանի չորս քաղաքացիների եւ Լատւիայից երկու կնոջ ձերբակալութեան մասին՝ մարդկանց առեւտրի մեղադրանքով:
Chronicle Live-ի տւեալներով, աշակերտուհին 49 եւ 25 տարեկան երկու տղամարդկանց եւ երկու կանանց (33 եւ 26 տարեկան) ուղեկցութեամբ լաստանաւվ Մեծ Բրիտանիա էր ժամանել Հոլանդիայից:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: