Tuesday, February 9, 2010

Թուրքիայի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ուղերձը

19:15 / 09.02.2010
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ փետրւարի 9-ին Աբդուլա Գիւլին յղած ուղերձը:
Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից յետոյ կազմակերպւած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապւած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի յիշեալ ուղերձի հետ։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դաւութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունւած է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարւում են։ Այս պարագայում պարոն Սարգսեանը իր դրական ցանկութիւններն է յղել»:
Յիշեցնենք, որ Սերժ Սարգսեանն իր ուղերձում նշել էր, թէ «Հայ եւ թուրք ժողովուրդների` միմեանց հանդէպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահութեան մթնոլորտ ձեւաւորելու խնդրում հիմնական դերը վերապահւած է իշխանութիւններին»: «Մենք պէտք է գիտակցենք, որ ժամանակն այս դէպքում ոչ թէ նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»,- նկատել էր Հայաստանի նախագահը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: