«Եւրատեսիլ 2010»-ի կիսաեզրափակչում Հայաստանը մրցելու է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ
12:54 / 08.02.2010
Երէկ` փետրւարի -ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է «Եւրատեսիլ-2010» երգի միջազգային մրցոյթի կիզաեզրափակիչների մասնակից երկրների դասակարգման վիճակահանութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Եւրատեսիլ» երգի մրցոյթի պաշտօնական կայքէջը:
Ըստ այդմ, «Եւրատեսիլ-2010»-ի 2 կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունենալու մայիսի 25-ին եւ 27-ին: Հայաստանը հանդէս է գալու երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 27-ին: Այդ օրը Հայաստանի հետ կը մրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Շւէյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շւէդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան, Իսրայէլը: Ընդհանուր առմամբ, թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ կիսաեզրափակիչներին կը մասնակցեն 17 երկրներ:
Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչին, ապա այստեղ պայքարը կընթանայ Ռուսաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Յունաստանի, Սլովակիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Իսլանդիայի, Մոլդովայի, Մալթայի, Պորտուգալիայի, ՆՀՀ Մակեդոնիայի, Լատվիայի, Բելառուսի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի եւ Էստոնիայի միջեւ:
Նշենք, որ Հայաստանում դեռ չի որոշւել, թէ ով է այս անգամ այդ հեղինակաւոր մրցոյթում ներկայացնելու Հայաստանը: Հայաստանեան ներքին մրցոյթը կը կայանայ մօտ օրերս: Հիմնական թեկնածուներ են համարւում երգչուհի Էմմին եւ Ռուսաստանում բնակւող Եւա Ռիվասը: Վերջինիս հովանաւորում է «Տաշիր» առեւտրային կենտրոնի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment