Ուրալեան ռալլիում մրցարշաւային մեքենան դուրս է եկել մայրուղուց. Զոհւել է հանդիսատեսներից մէկը
19:06 / 06.02.2010
Սվերդլովի մարզում «Каменный пояс-2010» ռալլիի մրցաշրջանի մեկնարկման ժամանակ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հարւածել հանդիսատեսներից մէկին։
«Ինտերֆաքսի»-ի հաղորդմամբ, երիտասարդը, ով Եկատերինբուրգ քաղաքի բնակիչ էր, ստացւած վնասւածքների պատճառով տեղում մահացել է։
Միջադէպը պատահել է Ուրալի աւտոմրցարշաւի առաջին փուլի ժամանակ։
«Вести»-ի հաղորդմամբ, մեքենան հարւածել է նաեւ այլ մարդկանց, սակայն նրանցից ոչ մէկը դեռեւս բժշկական օգնութեան չի դիմել։ Ներկայումս դէպքի առթիւ հետաքննութիւն է իրականացւում՝ պարզելու, թէ ինչու վարորդը (Իլդուս Բիկբուլատովը) չի կարողացել ղեկավարել մեքենան։
Աւտոմրցարշաւը ընթացել է Սվերդլովի շրջանի Պերվոուրալսկ քաղաքից 6 կմ հեռաւորութեան վրայ գտնւող Մագնիտկա գիւղում։ Ձեան թմբին է բախւել նաեւ Ուֆայից ժամանած անձնակազմը։ Դէպքի վայրը շրջապատւած է, տեղում աշխատում են հետաքքնչական խմբերը։ Հիմնական մրցարշաւը շարունակւում է։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment