Իսրայէլի ԱԳ նախարար.– Ղարաբաղեան հակամարտութիւնը չպէտք է քննարկւի հանրութեան մէջ եւ ԶԼՄ-ներում
19:16 / 08.02.2010
Ղարաբաղեան հակամարտութիւնը շատ զգայուն խնդիր է, որը չպէտք է քննարկւի հանրութեան մէջ եւ ԶԼՄ-ներում: Այս մասին ադրբեջանական Lider հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Իսրայէլի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով ներկայումս գտնւում է Բաքւում:
«21-րդ դարը բազմաթիւ հակամարտութիւնների եւ ահաբեկչութիւնների դար է: Մենք, անշուշտ, յարգանքով ենք վերաբերւում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը: Այդպիսի խնդիրներ կան աշխարհի շատ երկրներում, սակայն դրանցից ոչ մէկը չի լուծւել: Միջազգային կազմակերպութիւններն այդ հարցում ոչ համարժէք, կեղծաւոր դիրքորոշում ունեն: Ցաւօք, միջազգային հասարակութիւնը նախընտրում է քաղցր սուտը, քան դառը ճշմարտութիւնը»,- Լիբերմանի խօսքերն է մէջբերում «Интерфакс»-ը:
Լիբերմանը նաեւ յայտարարել է, որ ինքն անարդիւնաւէտ բանակցութիւնների կողմնակիցը չէ.
«Եթէ արդիւնքներ չկան, ապա ինչի՞ համար են բանակցութիւններ տարւում»:
Իսրայէլի արտաքին գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը քաղաքական եւ տնտեսական հարցերը քննարկելն է: Մասնաւորապէս՝ քննարկւելու է տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի ստեղծման հարցը:
Լիբերմանն ընդգծել է, որ ադրբեջանա-իսրայէլական կապերի զարգացման համար կան շատ ոլորտներ, Իսրայէլը պատրաստւում է ընդլայնել համագործակցութիւնը նաեւ տնտեսական ոլորտում:
Երկու երկրների միջեւ, նրա խօսքով, կան շատ ընդհանուր գծեր, երկկողմանի յարաբերութիւնները նրանց միջեւ զարգանում են արագ տեմպերով:
«Ուրախալի է, որ ե՛ւ Ադրբեջանը ե՛ւ Իսրայէլը համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս եկան առանց կորուստների: Մենք նախատեսում ենք ադրբեջանցի մասնագէտների հետ համագործակցել տեղեկատւական տեխնոլոգիաների, կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում: Պատրաստւում ենք զարգացնել էներգետիկայի ոլորտում ունեցած կապերը: Ադրբեջանն առաջարկում է էնէրգետիկական կարեւոր նախագծեր: Յոյս ունեմ, որ մինչեւ տարեվերջ կողմերը յստակ որեւէ պայմանաւորւածութեան կը հասնեն էներգետիկայի ոլորտում համագործակցելու հարցում»,- ընդգծել է Լիբերմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment