Սերգէյ Լաւրով.– Ղարաբաղեան հակամարտութեան բանակցութիւններում առաջընթաց կայ
19:46 / 08.02.2010
Ղարաբաղեան հակամարտութեան բանակցութիւններում առաջընթաց կայ:
Այդ մասին փետրւարի 6-ին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ Միւնխենում Անվտանգութեան հարցերով համաժողովի ընթացքում:
Նրա խօսքով, Ռուսաստանը փորձում է օգնել կողմերին փոխհամաձայնութեան հասնելու հարցում:
«Դա, անխօս, շատ բարդ հարց է, բայց տեղաշարժ կայ… Փոխհամաձայնութիւնը ձեռք է բերւում, եւ համաձայնեցման ենթակայ հարցերի քանակը նւազում է: Մենք էլ փորձում ենք օգնել»,- յաւելել է ռուսաստանեան արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: