ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ "ԴՈԶԱՆ"
Հայկական հեռուստաեթերում էրոտիկայի, բռնութեան ու սարսափի, անչափահասների վրայ բացասական ազդեցութիւն թողնող հաղորդումների կանխմանն ուղղւած չափորոշիչների նախագծի հրապարակումն առաջացրել է բաւական նկատելի արձագանք:
Բայց յատկապէս հետաքրքրական է այն սուբյէկտների արձագանքը, որոնց ուղղակիօրէն վերաբերելու են չափորոշիչները: Խօսքը հեռուստաընկերութիւնների մասին է:
Նրանց արձագանքից տպաւորութիւն է ստեղծւում, որ Հեռուստատեսութեան եւ Ռադիոյի Ազգային յանձնաժողովի մշակած այդ չափորոշիչներին սպասում են դեռ մանկուց: Հեռուստաընկերութիւններից որեւէ մէկի մօտ որեւէ լուրջ դժգոհութիւն չկայ: Կարծես թէ յանձնաժողովի չափորոշիչները ենթադրում են եթերային քաղաքականութեան կտրուկ վերանայում, փոփոխութիւն, բայց հեռուստաընկերութիւններն այդ կապակցութեամբ որեւէ ասելու բան չունեն: Նոյնիսկ ուրախ են ու գոհ:
Տպաւորութիւն է, թէ մինչեւ այժմ իրենց եթերային քաղաքականութիւնը իրենք չէին մշակում, այլ ինչ որ մէկը ինչ որ մի ուրիշ տեղ նստած, ու հեռուստաընկերութիւնները սպասում էին, որ յանձնաժողովը չափորոշիչներ մշակի ու իրենց ազատի այդ ինչ որ մէկի պարտադրած եթերից:
Բայց, միւս կողմից, դա միանգամայն հաւանական իրավիճակ է: Բանն այն է, որ հայկական հեռուստաեթերն իր ներկայիս բովանդակութեանն անցաւ բաւական արագ: Բաւական արագ սկսեցին նկարահանւել "քրէական դրամաները" կամ "քրէական մելոդրամաները", բաւական արագ սկսեցին տարածւել մէկը միւսից աւելի հարթ հիւմորային հաղորդաշարերը, տարատեսակ ակումբները, որտեղ հաւաքւելն ու մի սեղանի շուրջ ծիծաղելը դարձաւ "գլամուրային" կեանքի կարեւոր բաղադրիչ, անկախ նրանից, թէ ինչ մակարդակի հիւմոր էր հնչում բեմից:
Այդ, եւ հեռուստաեթերի այլ "մետամորֆոզների" սինխրոնացւածութիւնը յուշում էր, որ այդ ամէնը կարծես թէ ղեկավարւում է միեւնոյն կենտրոնից, որովհետեւ հազիւ թէ հեռուստաընկերութիւններն այդքան ներդաշնակ ու "թիմային" քաղաքականութիւն վարէին: Ու այն, որ այժմ հեռուստաընկերութիւնները գոհ են եւ ուրախ, որ իրենց եթերը փորձում են տալ "փոշեծծիչի" բերան, թերեւս հիմք է տալիս մտածել, որ հեռուստաալիքներն իրենք էլ իրենց եթերային քաղաքականութիւնից գոհ չեն եղել, այլ այդ քաղաքականութեանը համաձայնւել են պարտադրւած:
Իսկ թէ ինչու կարող էր այդօրինակ եթերը պարտադրւած լինել, թերեւս կարելի է մտածել: Օրինակ, այդօրինակ "քրէապաշտ" եթերը կարող էր նպաստաւոր լինել այն ժամանակահատւածում, երբ երկրի հասարակական-քաղաքական կեանքում ընդդիմութեանը յաջողւել էր գծել յստակ սահման եւ սահմանի այս ու այն կողմում դնել քաղաքացիական արժեհամակարգն ու քրէապետական բարքերը: Մշտապէս իշխանութեան գործիք եղած հեռուստաեթերով քրէական կեանքի քարոզը կարող էր թերեւս ունենալ այդ սահմանը լղոզելու նպատակ, քաղաքացիներին փորձելով համոզել, որ քրէական մտածողութիւնը գուցէ այդքան էլ վատ բան չէ, գուցէ նոյնիսկ լաւ բան է, արդար բան է:
Երեւի թէ համարւում է, որ այժմ այդ սահմանը լղոզւած է, այլեւս չկայ յստակ սեւ-սպիտակը, եւ հիմա այլ եթեր է պէտք: Թերեւս պատահական չէ, որ իշխանութիւնը եթերի "ապաքրէականացման" մասին սկսեց մտածել դեռեւս ամիսներ առաջ, բայց կոնկրէտ քայլերի ձեռնամուխ է լինում նոր: Ու դեռ յայտնի էլ չէ, թէ դեռ ինչքան ժամանակ կանցնի, մինչեւ մշակւած նոր չափորոշիչները նախագծից դառնան հաստատւած կանոն: Չի բացառւում, որ դարձեալ անցնեն ամիսներ, մինչեւ իշխանութիւնը հաստատ համոզւի, որ կարողացել է հասարակութեան մօտ "քրէական" մտածողութեան հանդէպ բաւարար չափաքանակի համակրանք ձեւաւորել, որը թոյլ չի տայ այյլեւս երկրում առաջացնել "սեւ-սպիտակ" իրավիճակներ: Հաւանաբար այդ համոզումից յետոյ միայն իշխանութիւնը կը կատարի հեռուստաեթերը վերջնականապէս "ապաքրէականացնելուն" ուղղւած քայլը: Կամ, կարելի է ասել, երբ այդ քայլը կատարւի, դա կը վկայի, որ իշխանութիւնն այլեւս համարում է, որ հասարակութեան մօտ մնացել է բաւականաչափ "նստւածք":
Դէ, իսկ հարկ եղած դէպքում, "բազմաթիւ հեռուստադիտողների խնդրանքի" տարբերակը կայ ու կայ: Ասենք որեւէ դժւարութիւն չի ներկայացնի այդ "խորագրի" ներքոյ սկսել տարատեսակ սերիալների յետահայեաց ցուցադրութիւնը, եթէ յանկարծ զգացւի, որ հասարակութեան "դոզան" անցնում է:

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Յ.Գ. Չափորոշիչներից հեռուստաընկերութիւնների գոհ եւ ուրախ լինելը կարող է նաեւ շատ պարզ մի պատճառ ունենալ. նրանք պարզապէս այլ ելք չունեն, քան իշխանութեան որեւէ որոշումից գոհ եւ ուրախ լինելը, որովհետեւ թերեւս ազատ չեն ոչ միայն եթերային քաղաքականութիւնը մշակելիս, այլ նաեւ իրենց զգացումներն ու մտորումները արտայայտելիս:
«Լրագիր»

0 Պատգամ:
Post a Comment