Հայաստանի կառավարութիւնում լուրջ փոփոխութիւններ են սպասւում
12:20 / 08.02.2010
Հայաստանում գնալով աւելի են սաստկանում ՀՀ-ում կադրային լուրջ փոփոխութիւնների մասին տեղեկութիւնները:
Խօսքը, առաջին հերթին, ՀՀ գլխաւոր դատախազի, ԱԱԾ տնօրէնի, ոստիկանութեան պետի եւ մի քանի նախարարների պաշտօնների մասին է:
Նախատեսւում է, որ ՀՀ գլխաւոր դատախազի պաշտօնում Աղւան Յովսեփեանին փոխարինելու է ներկայիս Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը, ԱԱԾ տնօրէն Գորիկ Յակոբեանը իր տեղը զիջելու է ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանի եղբօրը` ԱԱԾ Երեւանի վարչութեան ներկայիս պետ Արզուման Յարութիւնեանին:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի տեղում նշանակւելու է կամ ոստիկանութեան Երեւանի վարչութեան ներկայիս պետ Ներսիկ Նազարեանը կամ ռազմական ոստիկանութեան ներկայիս պետ Վովա Գասպարեանը: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ սակայն, այդ պաշտօնում Ներսիկ Նազարեանի նշանակւելու շանսերը աւելի մեծ են:
Նախարարական պորտֆելներից նոր տէրեր ձեռք կը բերեն բնապահպանութեանը եւ առողջապահութեանը: Թերթը պնդում է, որ այս փոփոխութիւնների մասին որոշումն, ըստ էութեան, արդէն կայացւած է, եւ խնդիրը միայն ժամկէտների հարցն է: Ըստ ամենայնի` փոփոխութիւնները տեղի կունենան այս ամսւայ ընթացքում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment