Tuesday, February 9, 2010

Յովհաննէս Իգիթեան.–

Յովհաննէս Իգիթեան.–
Օդից ուղերձ յղելը դիւանագիտական հնարք է
17:08 • 09.02.10
«Սերժ Սարգսեանի ուղերձը ներքին սպառման համար չէ»- Tert.am-ին ասաց Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախկին նախագահ Յովհաննէս Իգիթեանը։
Նրա կարծիքով` իւրաքանչիւր հայաստանցու համար պարզ է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը տապալւած է, և հազիւ թէ որևէ մէկը հաւատայ այդ ուղերձին։
«Ուղերձը արտաքին սպառման համար է, որովհետև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում արտաքին աշխարհը մեծ ճնշումներ է գործում Հայաստանի վրայ, և Հայաստանը պէտք է ցոյց տայ, որ կարող է դիմակայել այդ ճնշումներին»,- նշեց Յովհաննէս Իգիթեանը։ Նա համոզմունք յայտնեց, որ նախագահի ուղերձը Հայ-թրքական Արձանագրութիւնների վաւերացման վրայ որևէ կերպ չի ազդի։
Հարցին` կը յաջողւի արդեօք այս ուղերձով դիմակայել ճնշումներին` Յովհաննէս Իգիթեանը պատասխանեց. «Ի վերջոյ, նամակներով չի որոշւում` դիմակայեց, թէ ոչ։ Կան այլ քաղաքական, դիւանագիտական ճանապարհներ, իսկ ուղերձը արւեց, որովհետև ինչ-որ քայլ պէտք էր անել»։
Յովհաննէս Իգիթեանի խօսքով` որևէ երկրի տարածքով թռչելիս ուղերձ յղելը դիւանագիտական հնարք է, որը խօսում է ուղերձի առարկայի կարևորութեան և հրատապութեան մասին։ «Այս դէպքում, սակայն, ուղերձի էֆեկտիվութիւնը երևի այնքան էլ մեծ չի լինի, քանի որ Գիւլը երկրում չէ»,- ասաց Յովհաննէս Իգիթեանը։


Tert.am

0 Պատգամ: