ՄԱԴՈՆՆԱՆ և ՌԻԿԻ ՄԱՐՏԻՆԸ
Tert.am-ը զրուցել է «Եւրատեսիլ-2010»-ի հայաստանեան նախընտրական փուլի մասնակիցներ Էմմիի և Միհրանի հետ: Զոյգը մրցոյթին սկսել է պատրաստւել դեռ նախորդ տարւայ Յուլիսից, և, ինչպէս իրենք են ասում, ինն ամսում ծնւեց «Հէյը»:
Արտիստները մրցոյթի համար չորս երգ էին նախապատրաստել, սակայն վերջում որոշել են, որ հէնց «Հէյ» երգը պէտք է ներկայացնեն նախընտրական փուլին: Չորս երգերն էլ մասնակիցներն ուղարկել են Ռիկի Մարտինին և Մադոննային: Երկու աստղերն էլ խորհուրդ են տւել հէնց այդ երգը ներկայացնել մրցոյթին: «Հէյի» բառերի հեղինակը Միհրանն է, երաժշտութիւնը գրել է Վաչէ Տէր-Եղիպշեանը:
Փետրւարի 14-ի եզրափակիչ փուլի համար երգի բեմադրութեան հեղինակը նոյնպէս Միհրանն է: Շօու ծրագիրն ու պարային համարը ներկայացնելու համար Երևան են ժամանել Միհրանի ընկերները, որոնք նրա հետ միասին պարել են Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Ռիկի Մարտինի, Բրիթնի Սփիրսի և այլ համաշխարհային աստղերի հետ:
Փետրւարի 14-ի եզրափակիչ փուլի համար երգի բեմադրութեան հեղինակը նոյնպէս Միհրանն է: Շօու ծրագիրն ու պարային համարը ներկայացնելու համար Երևան են ժամանել Միհրանի ընկերները, որոնք նրա հետ միասին պարել են Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Ռիկի Մարտինի, Բրիթնի Սփիրսի և այլ համաշխարհային աստղերի հետ:
Զոյգն իր երգը նւիրում է Մայքլ Ջեքսոնի յիշատակին: «Մենք շատ էինք սիրում Ջեքսոնին և մեր երգը հէնց նրան ենք նւիրում: Այն դինամիկ է, լաւը, պարզ և երիտասարդական: Մենք շատ երկար ենք պատրաստւել, ու եթէ հեռուստադիտողները հաւանեն մեր կատարումը, ապա մենք իսկապէս բարձր կը պահենք մեր երկրի պատիւը: Ես ու Միհրանը տարբեր հնարաւորութիւններ ենք ունեցել հանդէս գալու նման մեծ բեմերից, Միհրանը լեգենդների հետ է պարել, ես էլ, ինչպէս ոմանք են ասում, բազմաթիւ «Ճ կլասի» մրցոյթների եմ մասնակցել»,- ասում է Էմմին:Երգի և բեմադրութեան այս տարբերակի համար զոյգն արդէն ծախսել է աւելի քան 20 հազար դոլար: Վոկալի մշակման և անթերի ելոյթի համար նրանց աջակցում են ԱՄՆ-ում բնակւող ընկերները: Էմմիի և Միհրանի օգտին քւէարկելու կոչ են անում նաև հանրայայտ աստղեր Շէյն Սփարկսը, Ռոբերտ Հոֆմանը, Կառլոս Գոմեսը, Սոֆիա Բուտելլան: Մասնակիցներին սատարող տեսագրութիւն է պատրաստում նաև Ռիկի Մարտինը:
Հայկական շօու բիզնեսի ներկայացուցիչներն էլ տարբեր կայքերում տեսագրութիւնների օգնութեամբ կոչ են անում քւէարկել «Հէյի» օգտին: Զոյգն արդէն պլանաւորել է, թէ ինչպէս է սկսելու փետրւարի 14-ը՝ փորձ, աղօթք և ժամանում մրցոյթի սրահ: Թէև մրցակցութիւնը թէժ է, բայց «Հէյի» թիմն ասում է, որ պատրաստ է ամէն ինչի. «Մենք չենք լսել միւս՝ ինը երգերը, կարծում եմ՝ դա աւելորդ լարւածութիւն է առաջացնում, և սա ոչ թէ երգիչների, այլ երգի և շօուի մրցոյթ է, իսկ այդ ստուգատեսում մենք լաւագոյնն ենք»:
«Կապիտալ»

0 Պատգամ:
Post a Comment