15:12 / 09.02.2010
Իրանը դրական է գնահատում Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:
Այդ մասին յայտարարել է Թուրքիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Բահման Հոսէյնփուրը՝ պատասխանելով Միջին Արեւելքի հետազոտութիւնների կենտրոնի հարցերին։
Թուրքական Gercekgundem կայքէջի փոխանցմամբ՝ իրանցի դեսպանը նշել է, որ Իրանը աջակցում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։ «Մենք սա ընդունում ենք որպէս կարեւոր քայլ տարածաշրջանում խաղաղութիւն ու անվտանգութիւն եւ երկրների միջեւ բարեկամութիւն հաստատելու տեսանկիւնից։ Իրանը եւ Հայաստանը վաղուց ունեն լաւ համագործակցութիւն։ Այն կարող է Թուրքիայի հետ դառնալ եռակողմ համագործակցութիւն»,- նշել է Անկարայում Իրանի դեսպանը։

Լուրեր Հայաստանից
***Այն, որ Իրանը եւ Հայաստանը վաղուց ունեն լաւ համագործակցութիւն, եւ դեռ շարունակւում է, համապատասխանում է իրականութեան հետ, ու այդ ուղղութեամբ ոչ մի ջանք չեն խնայում նաեւ իրանահայերը։ Իսկ այն մասին որ Իրանի Իսլամական հանրապետութեան դեսպանն է յայտարարել որ՝ «Իրանը դրական է գնահատում Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը» թերեւս առաջին անգամն է որ լսւում է Իրանում։ Վ.

0 Պատգամ:
Post a Comment