Թուրք նախարարը ցանկանում է Հրանտ Դինքի
անունով դպրոց կոչել
12:04 • 08.02.10
Թուրքիայի կրթութեան նախարար Նիմեթ Չուբուքչուն ցանկութիւն է յայտնել երկրի դպրոցներից մէկը կոչել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անունով։
Այս մասին թրքական Zaman օրաթերթի հետ հարցազրոյցում ասել է թուրք նախարարը։Ի պատասխան Zaman-ի այն հարցին, թէ «ինչպէ՞ս էք վերաբերւում այն հնարաւորութեանը, որ Թուրքիայի դպրոցներից մէկը կոչւի խտրականութեան զոհ դարձած Հրանտ Դինքի անունով», Չուբուքչուն յայտարարել է. «Շատ լաւ կը լինի և, բնականաբար, նման բան կարող է լինել։ Հրանտը մի մարդ էր, ում ես շատ էի սիրում, և որի կորուստն ինձ մեծ ցաւ պատճառեց։ Կարծում եմ, որ դա մեծ կորուստ էր նաև Թուրքիայի համար։ Իհարկէ, ինչու չէ… Շատ լաւ միտք է։ Եթէ նման բան տեղի ունենայ, դպրոցի բացումը միասին ենք անելու»,- յայտարարել է Թուրքիայի կրթութեան նախարարը։
Յիշեցնենք, որ անցած տարի Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան հարևանութեամբ գտնւող Շաֆաք փողոցը վերանւանել Հրանտ Դինքի անունով։
Յիշեցնենք, որ անցած տարի Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան հարևանութեամբ գտնւող Շաֆաք փողոցը վերանւանել Հրանտ Դինքի անունով։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment