Սերժ Սարգսեան.–
Հայ-չինական յարաբերութիւնները դինամիկ զարգանում են

17:03 / 06.02.2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը փետրւարի 6-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան դեսպան Հոն Ցզիւինին` մեր երկրում դիւանագիտական առաքելութիւնն աւարտելու կապակցութեամբ։
Նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ նախագահ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել դիւանագէտին` հայ-չինական փոխգործակցութեան զարգացմանն ուղղւած նրա ակտիւ գործունէութեան համար` նշելով, որ երկու երկրների յարաբերութիւնները դինամիկ զարգանում են:
Հանրապետութեան նախագահը դեսպանին յաջողութիւն է մաղթել հետագայ գործունէութեան ընթացքում։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: