ՀՅԴ.–
Սարգսեանն իր կոլեգային հասկացնում էր, որ քայլ անելու հերթն այժմ Թուրքիայինն է
13:40 • 10.02.10
«Շատ երկրների նախագահներ են այլ երկիրների երկնքով անցնում, բայց ուղերձներ չեն յղում։
Կարծում եմ, որ Սերժ Սարգսեանը փորձել է այս ուղերձով հասկացնել իր կոլեգային, որ գործողութիւնների հերթականութեան մէջ այսօր Թուրքիայի հերթն է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը։
Նրա խօսքով՝ իր ուղերձով Սարգսեանը զգուշացնում է, որ գործընթացի ձախողման հնարաւորութիւն կայ, և Թուրքիան պէտք է հասկանայ, որ ձախողման պատճառ կարող է ինքը դառնալ։ Նա նաև նշեց, որ այդպիսի ուղերձները կարելի է ընդունւած պրակտիկայ համարել, բայց ոչ պարտադիր։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment