Սերժ Սարգսեանը ուղերձ է յղել Աբդուլլահ Գիւլին
10:51 • 09.02.10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ուղերձ է յղել Թուրքիայի Հանրապետութեան Նախագահ Աբդուլլահ Գիւլին։
Ուղերձում, որ տրամադրել է նախագահի մամուլի գրասենեակը, ասւած է.
«Ձերդ Գերազանցութիւն,Ուղևորւելով Թուրքիայի օդային տարածքով` ողջոյններս եմ յղում Ձեզ և հարևան Թուրքիայի ժողովրդին։Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորելու մեր նախաձեռնութիւնը գտնւում է միջազգային հանրութեան ուշադրութեան կիզակէտում։ Պահն իրաւամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը։ Երկկողմ յարաբերութիւնների բարելաւման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավւած տէրութիւնների ջանքերը։ Համոզւած եմ, որ առանց նրանց միջնորդութեան դժւար կը լինէր առաջընթաց գրանցել։
Դրա հետ մէկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետութիւնները շահագրգռւած լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մէջ, չեն կարող անել այն, ինչ ի զօրու են անել մեր երկու ժողովուրդները։
Պարոն Նախագահ,Կարծում եմ կը համաձայնէք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմեանց հանդէպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահութեան մթնոլորտ ձևաւորելու խնդրում հիմնական դերը վերապահւած է իշխանութիւններին։ Միայն մեր գործի հանդէպ ունեցած հաւատի, վճռականութեան և սկզբունքայնութեան շնորհիւ մենք կարող ենք հասնել արդիւնքի։
Այլապէս, երբ հակասում են գործն ու խօսքը, դա ծնում է անվստահութիւն և թերահաւատութիւն` գործունէութեան լայն դաշտ բացելով գործընթացին դէմ ուժերի համար։ Մենք պէտք է գիտակցենք, որ ժամանակն այս դէպքում ոչ թէ նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն։
Եթէ մինչ այս պահը մեզ յաջողւել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ աւելի տեսանելի ու շօշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն յարաբերութիւնների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդէս բերելու վճռականութիւն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագայ սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան։
Ընդունէք խնդրեմ, Ձերդ Գերազանցութիւն, խորին յարգանքներիս հաւաստիքը»։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment