ԴԻԱՐԲԵՔՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ` ՏԱՆԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Երեւան (Երկիր) - Մի ժամանակ Միջագէտքում ապրում էին ասորիներ, հայեր, քրդեր, եւ այդ կրօնական բազմազանութիւնը յաջողութեան, հանդուրժողականութեան, խաղաղութեան եւ զարգացման գրաւականն էր. Թուրքիայի Մարդին քաղաքում անցկացւած «Միջագէտք. առաջին կրօնական համագումար» միջոցառման ժամանակ յայտարարել է Դիարբեքրի` ազգութեամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
«Սակայն եկան ուրիշները, երկար տարիներ իշխեցին, եւ այդ ընթացքում մարդիկ ստիպւած հեռացան այստեղից: Սա ասում եմ մեծ ցաւով: Դիարբեքրում մնացել է ընդամէնը մի քանի Հայ ընտանիք, իսկ 120 տարի առաջ նրանք կազմում էին բնակչութեան 40 տոկոսը: Ներողութիւնն այդ ցաւը չի թեթեւացնի: Այո, դուք սարսափելի ողբերգութիւն էք ապրել:
Դուք ստիպւած գնացիք, բայց հաւատացէք` դուք չեք կորցրել, կորցրել ենք մենք` այստեղ մնացածներս: Դուք ձեզ հետ տարաք խաղաղութիւնն ու յաջողութիւնը»,- ըստ թուրքական մամուլի` ասել է Դիարբեքրի քաղաքապետը, որի ջանքերով վերանորոգւել է Դիարբեքրի հայկական գերեզմանատունը, սկսւել են նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

0 Պատգամ: