Երէկ երեկոյեան հրդեհ է բռնկւել «Գրանդ Տոբակօ» Հայ-կանադական համատեղ ձեռնարկութիւնում: Ընկերութեան Կոմերցիոն բաժնից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ հրդեհը բռնկւել է պահեստներից մէկում, որտեղ պահւելիս են եղել ծխախոտը: Վնասները մեծ չեն, իսկ զոհեր և վիրաւորներ չկան: Մինչ հրշէջների դէպքի վայր հասնելը, կրակը գրեթէ մարւել է: Հրդեհի պատճառները դեռեւս ճշտւում են:
«Ա+1»

0 Պատգամ:
Post a Comment