«Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ»
Ցուցահանդէս Լոնդոնում
14:28 • 05.05.10
Մայիսի 4-ին Լոնդոնում բացւել է «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդէս, որը կը գործի մինչև Յուլիսի 24-ը:
Radikal օրաթերթի փոխանցմամբ` Լոնդոնում գտնւող Brunei պատկերասրահում Թուրքիայում գործող «Բիրզամանլար» հրատարակչատան և Լոնդոնի հայկական ինստիտուտի ջանքերով բացւած ցուցահանդէսին ներկայացւած է Օռլանդո Կալումենոյի՝ Օսմանեան կայսրութիւնում 1895-1914թթ. ապրած և ստեղծագործած Հայ հանրութեան կեանքը ներկայացնող բացիկների հարուստ և բացառիկ հաւաքածուն:
Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ են եղել Միացեալ Թագաւորութիւնում Հայաստանի դեսպան Վահէ Գաբրիէլեանը, Իլինգի համայնքային խորհդի նախագահ Բարբարա Հերոլեմոուն /Barbara Yerolemou/, յայտնի ջութակահար Լևոն Չիլինգիրեանը, Լոնդոնի հայկական ինստիտուտի տնօրէն Սիւզան Պատին /Susan Pattie/, ցուցահանդէսի կազմակերպիչներից «Բիրզամանլար» հրատարակչատան հիմնադիր տնօրէն, պատմաբան Օսման Քիւոքերը, մեծ թւով գործարարներ, մտաւորականներ և ուսանողներ:Բացման արարողութեանը Օսման Քիւոքերը յոյս է յայտնել, որ ցուցահանդէսը կը կարողանայ որոշակի մերձեցում ապահովել հայերի և թուրքերի միջև:Յիշեցնենք, որ անցած տարի այս նոյն ցուցահանդէսը՝ «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագրով, բացւել էր Երևանում` «Մոսկւա» կինօթատրոնում:
Բացիկներից 500-ը թուրք պատմաբան և հրատարակիչ Օսման Քիւոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրւել են 2005թ. Յունւարին Ստամբուլում, իսկ այնուհետև` Միւնխենում, Փարիզում, Ժնևում, Քիւոլնում:Բացիկները հրատարակւել են անցեալ դարասկզբին Օսմանեան կայսրութիւնում, հայ և օտարազգի հրատարակիչների կողմից: Օսմանեան պետութիւնում տարբեր շրջաններում այդ տարիներին ապրող հայերի կեանքը, հայկական եկեղեցիները, դպրոցները, հայերին պատկանող բազմաթիւ գործարաններ, ճաշարաններ, հիւրանոցներ և այլ հաստատութիւններ ներկայացնող 4000 փոստային բացիկների ու ծրարների հաւաքածուն պատկանում է իտալացի Օռլանդօ Կալումենոյին, որն ունի հայկական արմատներ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment