Մեքսիկայում հնչելու են Հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւնները


Մեքսիկական Տորրեոն քաղաքում մայիսի 7-ին կայանալու է տեղի սիմֆոնիկ նւագախմբի համերգը, որը ղեկավարելու է մեր հայրենակից Թաթուլ Եղիազարեանը:
Համերգի ծրագրում ընդգրկւած են Արամ Խաչատրեանի եւ Էդւարդ Միրզոյեանի ստեղծագործութիւնները:
Համերգի մէնակատարը եւս Հայ է՝ ջութակահար Վիլէն Գաբրիէլեանը, իսկ թաւջութակահար Սերգէյ Կոսեմեանն ու ֆագոտահար Կոնտսանտին Մելիք-Վրթանեսեանը կատարելու են Եոզեֆ Հայդնի Simfonia-Concertante-ն:
Ի դէպ, սա երկրորդ համերգն է, որ այս նւագախումբը կատարում է հայկական ստեղծագործութիւններ: Առաջին համերգի ծրագրում ընդգրկւած էին Կոմիտասի եւ Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւնները: Համերգը մեծ արձագանք էր առաջացրել, իսկ տեղական բոլոր թերթերը յաջորդ օրը նշեցին, թէ այն տարւայ ամենալաւ համերգն էր:


NEWS.am

0 Պատգամ: