Թբիլիսին զարդարւել է Հայ տաղանդաւորների յուշատախտակներով
12:51 / 05.05.2010
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին այսուհետ կը զարդարեն հանրայայտ Հայ կինոգործիչ Ռուբէն Մամուլեանի եւ շախմատի աշխարհի ախոյան Տիգրան Պետրոսեանի յուշատախտակները:
Բացումը Վրաստանում Հայ մշակութային սեզոնների շրջանակում էր: Ինչպէս նշել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի ղեկավար Զաալ Սամադաշվիլին, «հին Թբիլիսիում` Ռուբէն Մամուլեանի, քաղաքի մայր պողոտայում` Տիգրան Պետրոսեանի յուշատախտակների բացումը խորհրդանշական է: Սրանք երկու ժողովուրդների բարեկամութեան փաստաթղթերն են, որոնք ե’ւ տեղաբնակներին, ե’ւ հիւրերին յիշեցնելու են Թբիլիսի տաղանդաւոր զաւակների մասին»:
Շախմատի արքայ Տիգրան Պետրոսեանի յուշատախտակի բացման գործում փոքրիկ ներդրում ունի նաեւ Վրաստանի շախմատի ֆեդերացիան: Վրաց շախմատիստներն ընդգծում են, որ «Երկաթէ Տիգրանի» պարտիաներով շատ վարպետներ են դաստիարակւել: «Տիգրան Վարդանովիչը շախմատի դասականներից է, որի օրինակը ժամանակ եւ տարածութիւն չի ճանաչում»,- ասել է Վրաստանի շախմատի ֆեդերիացիայի նախագահ Գիա Գիորգաձէն:
Օրւայ միջոցառումների կիզակէտը վիրահայ նկարիչների ստեղծագործութիւնների` «Մշակութային կամուրջ» խորագրով ցուցահանդէսն էր: Բացմանը ներկայ էին վրացի մշակութային գործիչներ, արւեստասէրներ, վրաց բարձրաստիճան պաշտօնեաներ:
Առաջիկայում նախատեսւում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի մշակութային գերատեսչութիւնների ներկայացուցիչների հանդիպումներ: Յիշեցնենք, որ հայկական պատւիրակութիւնը, մի շարք հարցերի թւում, պատրաստւում է խօսել նաեւ Վրաստանում հայկական ճարտարապետական յուշարձանների պահպանութեան խնդրի մասին: Ի դէպ, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը այս հանդիպման հետ մեծ յոյսեր չի կապում: «Մեր եօթնամեայ ծառայութեան ընթացքում այս խնդրով բազմաթիւ հանդիպումներ ենք ունեցել, սակայն որոշակի փոփոխութիւն այդպէս էլ չի եղել»,- ցաւով նկատել է Վազգէն եպիսկոպոսը:
Այնուամենայնիւ, նա յոյս է յայտնել, որ վրաց կառավարութիւնը քայլեր կը ձեռնարկի հայկական յուշարձանների պահպանման ուղղութեամբ` մինչեւ դրանք օրինական տէրերին վերադարձնելը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment