Երևան–Թբիլիսի գնացքի վրայ քարեր են նետել


Թբիլիսիից Երևան եկող ուղևորատար գնացքի վրայ քարեր են նետել։ Ինչպէս տեղեկացնում է «Online Georgia»-ն, միջադէպը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում՝ Մառնեուլի-Շուլավերի հատւածում։
Աղբիւրի տեղեկացմամբ՝ 20-25 տարեկան 4 հոգի վագոնի վրայ քարեր են նետել, ինչի հետևանքով ջարդւել է վագոնի 2 պատուհան։ Ուղևորներից ոչ ոք չի վնասւել։
«Հարաւկովկասեան երկաթուղիներ» ՓԲԸ-ում դէպքի մասին տեղեակ չէին և որևէ տեղեկութիւն չեն հաղորդել։

7օր

0 Պատգամ: