ԷՐԴՈՂԱՆԸ ԿԼԻՆԷՐ ՍՏԱԼԻՆԵԱՆ
ՃԱՄԲԱՐՈՒՄ
Թուրքիայում ներքաղաքական լուրջ սկանդալ է:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին համեմատել է Հիտլերի հետ, նրան մեղադրելով այն բանում, որ Աթաթուրքի մահից յետոյ նա փորձել է մոռացութեան տալ թուրքերի հօրը, դրամանշերից ու դրոշմանիշերից հանելով նրա դիմապատկերը:
Նա քննադատել է նաեւ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցութեանը, ասելով, թէ նրա կառավարելու տարիներին Թուրքիան ոչ մի առաջընթաց չի ունեցել:
Պատասխանելով այս մեղադրանքներին, այդ ժողովրդահանրապետական կուսակցութեան ղեկավար Դէնիզ Բայկալն ասել է, որ եթէ չլինէր Ինոնիւն, Էրդողանը հիմա ստալինեան ճամբարներում կլիներ: Եթէ Դուք Ինոնիւին համեմատում էք Հիտլերի հետ, ապա ում հետ էք համեմատում Աթաթուրքին ու թուրք ժողովրդին, ասել է Բայկալը:
Նշենք, որ Թուրքիայում 2011թ. սպասւում է խորհրդարանի ընտրութիւն:

«Լրագիր»

0 Պատգամ: