Լեռնային Ղարաբաղում քննարկւել են ականազերծման աշխատանքները
19:55 / 04.05.2010
Մայիսի 4-ին Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանն ընդունել է մարդասիրական ականազերծմամբ զբաղւող բրիտանական ոչ կառավարական «The HALO Trust» կազմակերպութեան Ղարաբաղեան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարքին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հանդիպման ընթացքում պարոն Քլարքը երկրի ղեկավարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում կազմակերպութեան կողմից իրականացւող աշխատանքների ընթացքի եւ դրանց արդիւնքների մասին: Քննարկւել են նաեւ հարցեր` կապւած հանրապետութեան տարածքում ականապատւած դաշտերի եւ չպայթած զինամթերքի վնասազերծմանն ուղղւած «The HALO Trust»-ի հետագայ գործունէութեան հետ:
Բակօ Սահակեանը գոհունակութիւն է յայտնել կազմակերպութեան աշխատակիցների կողմից կատարւած աշխատանքների կապակցութեամբ` միաժամանակ հաստատելով իշխանութիւնների պատրաստակամութիւնը Արցախում իրականացւող ծրագրին աջակցելու գործում:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: