Առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է
Երևանը պատասխանում է Բաքւին
18:52 • 05.05.10
Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտայայտւել է դեռ 1991 թւականի հանրաքւէով:
Այս մասին յայտարարեց Հայաստանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը՝ Теrt.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքւում հնչող յայտարութիւնները Հայաստանի դիրքորոշման բացակայութեան, ինչպէս նաև «սպառւած ժամկէտների» մասին, որոնք իբրև թէ խնդրել է Հայաստանը Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման համար։
«Հայաստանը սատարել է և կը շարունակի սատարել այդ դիրքորոշումը: Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. միևնոյն է՝ ուշ, թէ շուտ նա ստիպւած է լինելու հաշւի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան հետ»,- ասաց Բալայեանը՝ յաւելելով.
«Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով՝ Ադրբեջանի որոշ պաշտօնեաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջև»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment