Յայտնի Sotheby’s աճուրդի թուրք փոխնախագահը իրեն գցել է 35-րդ յարկից
15:15 / 05.05.2010
Աշխարհի կարեւորագոյն աճուրդներից համարւող Sotheby’s-ի 37-ամեայ թուրք փոխնախագահը ինքնասպանութիւն է գործել` նետւելով Նիւ Եորքի բարձրայարկ շէնքերից մէկի 35-րդ յարկից:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` ոստիկանութեանը դեռեւս յայտնի չէ պատճառը, թէ ինչու է 37-ամեայ Ալի Ջան Էրթուղը ինքնասպան եղել: Վերջինս Facebook-ի իր էջի կարգախօսում վերջին անգամ թողել էր. «Մնաք խաղաղութեամբ» գրութիւնը:
Ալի Ջան Էրթուղը ծնւել է Թուրքիայում: 1992-ից սովորել է ամերիկեան յայտնի Vassar համալսարանի արւեստների պատմութեան ֆակուլտետում: 1996-ից 1999-ը եղել է 19-րդ դարի գեղանկարների վարչութիւնում որպէս օսմանեան արւեստների գծով մասնագէտ:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment