Աթաթուրքն ու Ալիևը`
Արարատ լեռան գագաթի՞ն
Սրբապղծութիւն...
13:18 • 13.09.10
Թուրք և ադրբեջանցի լեռնագնացներն Արարատ լեռան գագաթին պարզել են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և Ադրբեջանի Հանրապետութեան նախկին նախագահ Հեյդար Ալիևի նկարները: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը`վկայակոչելով Ադրբեջանի սփիւռքի հարցերով պետական կոմիտէի տարածած հաղորդագրութիւնը:
Ադրբեջանական կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի լեռնագնացների միութեան կազմակերպած արշաի ժամանակ Արարատ լեռ են բարձրացել 80 լեռնագնացներ Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Յունաստանից, Չերնոգորիայից, Խորվաթիայից, Իրանից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Սերբիայից և այլ երկրներից:
1news.az-ի տեղեկացմամբ` թուրք-ադրբեջանական խմբակի ներկայացուցիչներն Արարատ լեռան գագաթին` 5137 մ բարձրութեան վրայ, պարզել են Աթաթուրքի, Ալիևի նկարներով, ինչպէս նաև «Ադրբեջանի ուրախութիւնը մեր ուրախութիւնն է, տխրութիւնը` մեր տխրութիւնը» և «Մէկ ազգ, երկու պետութիւն» կարգախօսերով ցուցապաստառ:

Tert.am

0 Պատգամ: