Monday, September 13, 2010

Haaretz.-

Haaretz.-
Աթաթուրքի աշխարհիկութեան
վերջը կտայ էրդողանիզմը

15:42 • 13.09.10
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից յետոյ կարող է դառնալ երկրորդ մեծ առաջնորդը Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ։ Այս մասին գրում է իսրայէլական Haaretz պարբերականը` անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայացած հանրաքւէին:
«Սա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` համազգային ընտրութիւններում տարած չորրորդ յաղթանակն է, ինչի արդիւնքում էլ աւելի ամրապնդւեցին Էրդողանի իսլամիստական կուսակցութեան հիմքերը: Այդ յաղթանակի արդիւնքում կաւելանայ Էրդողանի վերահսկողութիւնը բանակի և դատական համակարգի նկատմամբ»,- գրում է իսրայէլական պարբերականը` շարունակելով.
«Եթէ երէկւայ հանրաքւէի արդիւնքները գրանցւեն նաև 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում, ինչը շատ հաւանական է, Էրդողանը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից յետոյ դառնալու է ամենաերկար պաշտօնավարող և ժողովրդականութիւն վայելող առաջնորդը:
Հանրաքւէի արդիւնքում ընդունւած բարեփոխումները կարող են հակասութեան մէջ մտնել 80 տարի Թուրքիայում գերիշխող աշխարհիկութեան գաղափարախօսութեան հետ` իրենց հետևից բերելով «էրդողանիզմ» կոչւող նոր քաղաքական ուղղութիւնը»:
Նշենք, որ վերջին տւեալով, Թուրքիայում սահմանադարական բարեփոխումներին «այո» է ասել բնակչութեան 58, «ոչ»՝ 42 տոկոսը։

Tert.am

0 Պատգամ: