Վերջին 18 տարւայ ընթացքում առաջին
անգամ Թուրքիա կայցելի
Ֆրանսիայի նախագահը
19:01 • 23.11.10
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս տարւայ դեկտեմբերին կայցելի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին Սարկոզիին հրաւիրել էր Թուրքիա, իսկ Ֆրանսիայի նախագահը դրական պատասխան էր տւել թուրքական կառավարութեան ղեկավարին։
Աւելի վաղ Թուրքիայում ֆրանսիական դիւանագիտական առաքելութեան ղեկավար Բեռնար Էմիէն յայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին G20-ի նախագահութիւնն ստանձնելու առնչութեամբ իրականացւող նախապատրաստական աշխատանքների շրջանակում պատրաստւում է այցելել Թուրքիա։ Բացի այդ, ֆրանսիացի դիւանագէտն ուշադրութիւն էր հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ վերջին 18 տարիների ընթացքում Ֆրանսիայի առաջնորդներից ոչ մէկը չի այցելել Թուրքիա:

Tert.am

0 Պատգամ: