Կամբոջայում փառատօնի ժամանակ
զոհւել է առնւազն 300 մարդ
23:37 • 22.11.10
Կամբոջիայի մայրաքաղաք Պնոմպէնում ջրի փառատօնի ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով զոհւել են հաիւրաւոր մարդիկ։ Ըստ որոշ տւեալների՝ զոհերի թիւը անցնում է 300-ը։ Հարիւրաւոր մարդիկ ստացել են մարմնական վնասւածքներ։
Տեղական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ փառատօնին մասնակցում էր 2 միլիոնից աւելի մարդ։
Դէպքի առնչութեամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում։ Թէ որն է եղել հրմշտոցի առաջացման պատճառը, յայտնի չէ։

Tert.am

0 Պատգամ: