Խոշոր հրդեհ

Երևանի կենտրոնում Այրւել են տներ



10:03 • 25.11.10
Երէկ`ժամը 22.36–ին, ԱԻՆ Փրկարար ծառայութիւնը ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկւել Կորիւնի 23 շէնքի յարակից տարածքում։ Ինչպէս Tert.am—ին յայտնեցին ԱԻՆ լրատւական ծառայութիւնից, անմիջապէս դէպքի վայր են մեկնել երկու մարտական հաշւարկ, որոնց յետոյ միացել են ևս մի քանի մարտական հաշւարկներ։
Հրդեհը հնարաւոր է եղել մեկուսացնել ժամը 00.23–ին, իսկ վերջնականապէս մարել՝ ժամը 02.12–ին։
Խոշոր հրդեհի հետևանքով այրւել են Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիւ 52 և թիւ 54 շէնքերի և Կորիւնի փողոցի թիւ 21 և 21ա շէնքերի միջև գտնւող սեփական տների մի մասն ամբողջութեամբ, միւս մասը՝ մասամբ։ Ընդհանուր առմամբ, այրւել են տանիքներ՝ 1500 քմ մակերեսով։
Հրդեհի հետևանքով զոհեր և տուժածներ չեն եղել։ ԱԻՆ լրատւական ծառայութիւնից նշեցին, որ այս պահին նշւած հասցէում դեռևս մէկ մարտական հաշւարկ հերթապահութիւն է իրականացնում։

Tert.am

0 Պատգամ: