«Աստւած թող ձեզ պատժի»
Թուրք յայտնի երգիչը այդպէս է
դիմել իր համերգին եկած
մշակոյթի նախարարին
Նոյեմբեր 21, 2010 02:14
Թուրք յայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը իր համերգին եկած Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարին «կարգին» դիմաւորել է՝ յիշեցնելով, որ իր սեփական հիւրանոցին նրանք աստղ չեն տւել։
Թուրքական Habersol-ի փոխանցմամբ՝ Կուրբան բայրամի վերջին օրը Թուրքիայի Մուղլա նահանգի հիւրանոցներից մէկում համերգով հանդէս եկած Իբրահիմ Թաթլիսեսին ունկնդրելու էր եկել Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարը, ով կարգին անէծքի արժանացաւ երգչի կողմից։
Համերգի ընթացքում Թաթլիսեսը դիմել է նախարարին. «Շատ հաճելի է, որ մեր նախարարը եկել է ինձ ունկնդրելու։ Պարոն նախարար, իրօք, այստեղ շատ գեղեցիկ տեղ է եւ 5 աստղանի հիւրանոցը այս շրջանի համար շատ գեղեցիկ է։ ես էլ հիւրանոց ունեմ, բայց դուք իմ հիւրանոցին աստղեր չտւեցիք։ Աստւած ձեր պատիժը տալու է»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: